Հղի կանայք և երեխա-մայրերը խորհրդարանի դիմաց պահանջել են կասեցնել վիճահարույց օրենքի նախագծի ընդունումը:
Օդերեւութաբանների կանխատեսած ջերմաստիճանի անկումը խոչընդոտ չէ, պաստառներով ու մանկահասակ երեխաները գրկին հղիներն ու մայրերը հավաքվել են Ազգային ժողովի շենքի առջեւ: Բողոքում են ու պահանջում, որ կառավարությունը, իրենց ձևակերպմամբ, դուրս գա աշխատող հղիների գրպանից: Դժգոհության առիթը Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին օրենքում նախատեսվող փոփոխությունն է:
Կառավարությունը որոշել է ժամանակավոր անաշխատունակության նպաստների ոլորտի խնդիրները լուծել` նպաստը հաշվարկելու մեխանիզմը փոխելով: Հաշվարկի համար հիմք է ընդունվելու միջին ամսական աշխատավարձի շեմը, աշխատանքային ստաժը: 1 տարուց պակաս աշխատած ապագա մայրերը միջին աշխատավարձի 40 տոկոսի չափով նպաստ կստանան: 1-ից 3 տարվա ստաժ ունեցողները` 60 տոկոսի չափով: 3 եւ ավելի տարիներ աշխատածները` 80 տոկոս: Փոփոխությամբ նախատեսվում է 2016-ից նպաստ տալ նաեւ չաշխատող մայրերին: Աշխատող մայրերը դեմ չեն սրան, եթե աջակցությունն իրենց հաշվին չլինի:
Շարունակությունը` http://www.armnewstv.am/



